Նյու Յորքում կկազմակերպվի հայկական մշակույթն ու արվեստը ներկայացնող ցուցահանդես

Armenpress 21:43, 2 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանում սեպտեմբերի 22-ին տեղի կունենա 4-17-րդ դարերի հայկական մշակույթն ու արվեստը ներկայացնող ցուցահանդես: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ամերիկայի հայկական թանգարանի մամուլի ծառայությունից:

Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն նաև  Ամերիկայի հայկական թանգարանի հավաքածուի  ձեռագրերը: Ձեռագրերից մեկը 18-րդ դարի է, որն ստեղծվել է  Կոստանդնուպոլսում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am