Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը հաջորդ մենամարտը հնարավոր է կանցկացնի ԱՄՆ- ում  


ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանը հաջորդ մենամարտը կարող է անցկացնել ԱՄՆ-ում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց բռնցքամարտիկի պրոմոութերական ընկերության ղեկավար Արամ Դավթյանը: Վերջինիս խոսքով՝ ոչինչ վերջնականապես հայտնի չէ, և բանակցությունները դեռ շարունակվում են:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատարներից Նարեկ Աբգարյանը հունիսի 30-ին Իսպանիայի Բենիդորմ քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում 10 ռաունդում բացահայտ առավելությամբ հաղթել է մեքսիկացի Խեսուս Գալիսիային ու նվաճել է WBC International Silver գոտին։    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am