Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Armenpress 14:59, 2 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հյուսիսային շրջաններում օգոստոսի 2-ին, 6-ին, և օգոստոսի 3-5-ը շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 2-4-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով: Երևան քաղաքում`օգոստոսի 2-ին, 6-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, օգոստոսի 3-5-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Օգոստոսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am