ՀՀ մշակույթի նախարարությունը հերքում է Սերժ Թանկյանին ֆիլմ նկարահանելու համար գումար փոխանցելու վերաբերյալ տեղեկատվությունը

Armenpress 13:28, 2 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթևոսյանը հերքում է այն տեղեկատվությունը, որ նախարար Լիլիթ Մակունցը ամերիկահայ ռոք երաժիշտ, աշխարհահռչակ «System of A Down» ռոք խմբի հիմնադիր և մենակատար ՍԵրժ Թանկյանին 48 մլն դրամ է փոխանցել` թավշյա հեղափոխության մասին ֆիլմ նկարահանելու համար:

«Ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: ՀՀ մշակույթի նախարարը ոչ մի գումար չի հատկացրել Սերժ Թանկյանին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am