Ռուս վարժեցնողներն ու նրանց կատուները բոլորին զարմացրել են տաղանդների ամերիկյան շոուում

Armenpress 12:24, 2 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարժեցված շների բոլորն են տեսել, բայց միթե կարելի Է ստիպել հնարքներ կատարել կամակոր ու ինքնասիրահարված կատուներին:

Մարինան ու նրա մայրը՝ Սվետլանան, տաղանդների ամերիկյան շոուում հանդես են գալիս արդեն երկրորդ ներկայացմամբ: Առաջին անգամ նրանք զարմացրել Էին մրցավարներին, որոնք նշել են, թե երբեք նման բան չեն տեսել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես պատմել Է Մարինան, ինքն ու իր մայրը վարժեցնում են տասը կատվի: Շոուում հանդես գալու համար ընտանիքը պատրաստվել Է ամբողջ երեք տարի: Եվ դա բնավ Էլ զարմանալի չԷ. կատվին ինչ-որ բան անել սովորեցնելու համար, Մարինայի խոսքով, պահանջվում Է մոտավորապես մեկ տարի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am