Daily Mail-ն անդրադարձել է դիմահարդար Գոհար Ավետիսյանի զարմանալի կերպարանափոխություններից մեկին

Armenpress 20:06, 1 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է մոսկվայաբնակ հայազգի դիմահարդար Գոհար Ավետիսյանի գործունեությանը, որը հայտնի է դիմահարդարման միջոցով տարբեր մարդկանց զարմանալի կերպարանափոխման վերաբերյալ ուշագրավ տեսանյութերով:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, պարբերականը ներկայացրել է 25-ամյա հայուհու մասնագիտական հմտության արդյունքում զարմանալիորեն կերպարանափոխված 63-ամյա ուզբեկ կնոջ մասին տեսանյութը: Ավետիսյանը պատմել է, որ կնոջը դիմահարդարել է նրա ծննդյան օրը՝ վերջինիս  որդու խնդրանքով՝ որպես նվեր: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը ապշում  վերջնական արդյունքից  ու չի կարողանում զսպել արցունքները: Instagram-ում ավելի քան 5 մլն հետևորդ ունեցող Գոհար Ավետիսյանը նշել է, որ իր աշխատանքի միջոցով մարդկանց ավելի գեղեցիկ ու ինքնավստահ դարձնելը մեծ երջանկություն է համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am