Հայաստանում գրանցված է 188 հազար հաշմանդամ

Armenpress 16:23, 1 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում, հուլիսի 1-ի դրությամբ, ընդգրկվել է եղել 188 հազար հաշմանդամ, որից  90 հազար 76-ը կանայք են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ հաշմանդամության կարգ տրվել է արյան շրջանառության, նորագոյացությունների, նյարդային համակարգի, աչքի, հոգեկան և վարքի խանգարումներ ու այլ հիվանդությունների դեպքում:

Հունվար-հունիսին առաջին անգամ հաշմանդամ է ճանաչվել 4 հազար 120 մարդ: Նշված ժամանակահատվածում հաշմանդամ չի ճանաչվել նման կարգավիճակ ստանալու համար դիմած 3 հազար 806 մարդ:

Հաշմանդամություն ունեցող անձանց թվով առաջին տեղում  Երևանն է՝ 53 հազար 307, որին հաջորդում են Լոռին՝ 19 հազար 113, Շիրակը՝ 18 հազար 185, Արարատը՝ 17  հազար 958, Գեղարքունիքը՝ 17 հազար 26:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am