Նախարար Վահրադյանը հյուրընկալել է Էվերեստը նվաճած լեռնագնաց Արա Խաչատուրյանին  

Armenpress 15:52, 1 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը հյուրընկալել է ֆրանսահայ լեռնագնաց Արա Խաչատուրյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարի և Խաչատուրյանի զրույցն ընթացել է մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի բազմաթիվ ծրագրերի, ինչպես նաև նոր նախագծերի իրականացման հնարավորությունների շուրջ: Վահրադյանը տեղեկացրել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության կողմից մասսայական սպորտի ոլորտում իրականացվող ծրագրերն ընդգրկում են հասարակության բոլոր սոցիալական և տարիքային շերտերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am