Նարե, Մարիա, Դավիթ, Նարեկ. Հայաստանում նորածիններին ամենաշատ տրվող անունները

Armenpress 12:20, 1 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2018 թվականի առաջին կիսամյակում ծնվել է 16 հազար 189 երեխա, որից 7 հազար 648-ը՝ աղջիկ, 8 հազար 541 տղա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում նորածին աղջիկներին ամենից շատ տրված անուններն են. Նարե, Մարիա, Մարի, Մանե, Էլեն, Անահիտ: Տասնյակում են Մարիամը, Անգելինան, Եվան, Անին:

Նորածին տղաների դեպքում ամենաշատ տրվող անունները հետևյալներն են. Դավիթ, Նարեկ, Մարկ, Տիգրան, Ալեքս, Հայկ: Տասնյակը եզրափակում են Արթուրը, Գոռը, Արենը, Արամը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am