Ըմբիշ Տիգրան Մինասյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Armenpress 00:23, 1 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 2-րդ մրցումային օրը Հայաստանը նվաճեց իր առաջին ոսկե մեդալը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մինչև 55 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ հունահռոմեական ոճի ըմբիշ Տիգրան Մինասյանը։ Մեր ըմբիշը շատ վստահ էր հասել եզրափակիչ, որտեղ ոչ պակաս վստահ հաղթանակ տարավ։ Մինասյանը 8։0 հաշվով հաղթեց իտալացի Ջիովոնի Ֆրենիին։

Բրոնզե մեդալներ նվաճեցին Վահե Պողոսյանը և Դավիթ Օվասափյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am