Լևոն Արոնյանը նահանջել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Armenpress 18:00, 31 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը նահանջել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոս ամսվա վարկանիշային աղյուսակում Լևոն Արոնյանը 13-րդ տեղում է: Հայ գրոսմայստերը նահանջել է մեկ հորիզոնականով:

Դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Լավագույն 10-յակում են հայտնվել նաև Ֆաբիանու Կարուանան, Շախրիյար Մամեդյարովը, Դին Լիժենը, Ուեսլի Սոն, Անիշ Գիրին, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Սերգեյ Կարյակինը:

Հայ շախմատիստներից 100 լավագույնի մեջ ընդգրկվել են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Վլադիմիր Հակոբյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am