Արցախի նախագահն Արթուր Գրիգորյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Armenpress 17:56, 31 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ երաժշտարվեստի բնագավառում ունեցած ակնառու ավանդի համար եւ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ կոմպոզիտոր٫ Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար٫ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արթուր (Արտաշես) Գրիգորյանը պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am