Իսրայելում օդանավակայան են կառուցելու արհեստական կղզու վրա

Armenpress 15:11, 31 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելն արհեստական կղզու շինարարության նախագիծ Է մշակում իր ափերի մոտ՝ այնտեղ նոր օդանավակայան տեղավորելու համար: Այդ մասին հայտնել Է վարչապետ Բենիամին Նաթանյահուի գրասենյակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պրոֆիլային նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարության հետ կայացած խորհրդակցության ընթացքում կառավարության ղեկավարը կարգադրել Է «առաջադրել» այնպիսի պլան, որը հնարավորություն կտա ընդունել երկիր այցելող զբոսաշրջիկներին, որոնց թիվը շարունակ աճում Է:

«Նաթանյահուն կարգադրություն Է արել Իսրայել Պետության ափերի մոտ արհեստական կղզու վրա օդանավակայանի կառուցման պլանի առաջմղման վերաբերյալ»,-ասված Է մամուլի տեղեկագրում:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հնչեցված տվյալների համաձայն, նախագծի իրագործումը կարող Է տեւել 10-15 տարի եւ կնստի մոտավորապես 10 մլրդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am