Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արսեն Առստամյանի լիազորությունները

Armenpress 14:23, 31 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի  138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 31-ին ստորագրել է արձանագրություն՝ թիվ 2 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արսեն Առստամյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Ավելի վաղ՝ հուլիսի 23-ին, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես էր եկել Արսեն Առստամյանի հրաժարականի մասին հայտարարությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am