Եվրամիությունը պատժամիջոցների ղրիմյան ցուցակում ավելացրեց Ռուսաստանի վեց ընկերություն

Armenpress 12:04, 31 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն (ԵՄ) ընդլայնել Է այն պատժամիջոցների ցուցակը, որոնք վերաբերում են Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորմանը, ինչպես նաեւ Կերչի նեղուցով կամրջի կառուցմանը: Ինչպես հուլիսի 31-ին հայտնել Է ԵՄ-ի Պաշտոնական հանդեսը, պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանի եւս վեց ընկերությունների նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնավորապես, փաստաթղթում նշված են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Ինստիտուտ Գիպրոստրոյմոստ» բաց բաժնետիրական ընկերությունը, «Մոստոտրեստ» հանրային բաժնետիրական ընկերությունը, , «ՎԱԴ» բաժնետիրական ընկերությունը, «Ստրոյգազմոնտաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ստրոյմոնտաժ-Մոստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը եւ «Զալիվ» նավաշինական գործարանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am