ՀՀ նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերը անվավեր են հուլիսի 31- ից

Armenpress 11:26, 31 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերը հուլիսի 31-ից անվավեր են ճանաչվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«Նախորդ շաբաթ մենք հորդորել էինք նախկինում այն պաշտոնատար անձանց, ովքեր ունեն դիվանագիտական անձնագրեր, հանձնել դրանք ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Պետք է  նշեմ, որ բազմաթիվ նախկին պաշտոնյաներ արձագանքել են մեր կոչին ու վերադարձրել են անձնագրերը: Դիմում ենք նրանց, ովքեր դրանք չեն վերադարձրել՝ այսօրվանից դրանք անվավեր են»,- հայտարարեց Բալայանը:

Նա հայտնեց, որ համապատասխան տեղեկատվություն փոխանցված է սահմանապահ ծառայությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am