ԱՄՆ-ի հետախուզությունը ԿԺԴՀ-ում նոր հրթիռների արտադրության նշաններ Է բացահայտել. WP

Armenpress 10:30, 31 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հետախուզական ծառայություններն այն բանի նշաններ են արձանագրել, որ ԿԺԴՀ-ն նոր հրթիռներ Է նախագծում այն արտադրական հարթակում, որտեղ ավելի վաղ պատրաստվում Էին այդ երկրում առաջին միջմայրցամաքային հրթիռները: Հուլիսի 30-ին այս մասին հաղորդել Է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզական հանրակցության աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես պնդվում Է, խոսքը կարող Է վերաբերել հեղուկ վառելիքով երկու նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների Փհենյանից ոչ հեռու գտվնող արտադրական համալիրում: Հրատարակության տվյալներով՝ համապատասխան եզրակացություններն արվել են վերջին մի քանի շաբաթներին, այդ թվում՝ հենվելով արբանյակային լուսանկարների վրա:

Թերթն ուշադրություն Է հրավիրել այ բանի վրա, որ հետախուզական տվյալները մատնանշում են ոչ թե ԿԺԴՀ-ի իշխանությունների հրթիռային ծրագրի ընդլայնումը, այլ այն, որ երկրում արդի զենքի մշակումն ու նախագծումը շարունակվում Է նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ԿԺԴՀ-ի կողմից միջուկային սպառնալիքի բացակայության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am