Արտաշիսյան փողոցում գտնվող ապակիների արտադրամասում պայթյունի հետևանքով վիրավորներից մեկը մահացել է

Armenpress 15:05, 30 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող ապակիների արտադրամասում հուլիսի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված երկու քաղաքացիներից մեկը՝ Սասուն Հարությունյանը, ով տեղափոխվել էր Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն մահացել է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեցին բուժկենտրոնից: «Նա մարմնի 85 տոկոսի այրվածքներ էր ստացել»,-տեղեկացրին կենտրոնից: Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն տեղափոխված մյուս վիրավորը՝ Հովհաննիսյան Էդուարդը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: «Նրա վիճակը միջին ծանրության է »,-տեղեկացրին բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքից: Բոլոր տուժածներն արտադրամասի աշխատակիցներ են: Ապակիների արտադրամասում տեղի ունեցած պայթյունի պատճառները ճշտվում են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am