Մարկոս Պիզելին դարձել է գոլային փոխանցման հեղինակ

Armenpress 02:11, 29 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Մարկոս Պիզելին շարունակում է ելույթները ղազական «Ակտոբե»-ի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Ղազախաստանի առաջնության 20-րդ տուրում «Ակտոբե»-ն հյուրընկալվեց «Ակժայիկ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Այս տուրից հետո «Ակտոբե»-ն մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am