Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի ընտրություններին որևէ արտաքին միջամտություն

Armenpress 17:45, 28 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ հայտարարել է, որ չի հանդուրժի ամերիկյան ընտրություններին արտաքին միջամտություն: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Interfax»-ին՝ ներկայացնելով Սպիտակ տան հայտարարությունը:

«Նախագահը հստակ նշել է, որ իր վարչակազմը չի հանդուրժի ԱՄՆ-ի ընտրություններին որևէ արտաքին միջամտություն՝ լինի պետություն, թե չարամիտ անձ»,-ասված է հաղորդագրության մեջ:  

Նշվում է, որ խորհրդի նիստը վերաբերում էր ԱՄՆ-ի ընտրությունների հնարավոր սպառնալիքներին, կիբերանվտանգությանը, դատական գործընթացներին և այլ հարցերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am