Կալիֆոռնիայի մի շարք օկրուգներում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել հրդեհների պատճառով

Armenpress 13:56, 27 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի երեք օկրուգներում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել բնական հրդեհների պատճառով, որոնց հետեւանքով արդեն զոհվել Է մեկ մարդ, հաղորդվում Է նահանգապետ Ջերի Բրաունի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կայքում հրապարակված հայտարարությունների համաձայն՝ արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել Մարիպոսայի, Ռիվերսայդի եւ Շաստայի օկրուգներում: «Հրդեհը, որն ընդգրկել Է ավելի քան 43 հազար ակր հող (ավելի քան 17 հազար հեկտար), տակավին սպառնալիք Է ներկայացնում տների եւ այլ կառույցների համար, ինչը բնակիչների տարահանում Է պահանջում»,- ասված Է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել Էր 12 հազար մարդու տարահանման մասին:

Կալիֆոռնիայի նահանգապետը նաեւ հավաստել Է հրդեհների պատճառով մեկ մարդու մահը: Խոսքը վերաբերում Է նահանգի անտառային տնտեսության եւ հակահրդեհային պաշտպանության դեպարտամենտի աշխատակցին, որը զոհվել Է բռնկումը վերացնելու ժամանակ: Նահանգի հրշեջ ծառայությունը նաեւ հայտնել Է յոթ տուժածների մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am