Յուրի Խաչատուրովը ներկայացավ Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության

Armenpress 16:33, 26 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քիչ առաջ եկավ Հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով հարցաքննության նպատակով:  Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

Լրագրողների հարցին, թե մտավախություն չունի արդյոք քրեական գործում ներգրավելու որպես մեղադրյալ, Խաչատուրովը պատասխանեց՝ «ոչ»:

ՀՔԾ մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Խաչատուրովը Մարտի 1-ի գործով ունի վկայի կարգավիճակ։

Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը:

Մարտի 1-ի գործի շրջանակներում հուլիսի 26-ին հարցաքննության է կանչվել նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am