Արա Բաբլոյանը ցավակցել է Հունաստանի խորհրդարանի նախագահին

Armenpress 18:02, 24 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նիկոլաոս Վուցիսին:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

«Ձերդ գերազանցություն,

խոր ցավով տեղեկացանք Հունաստանի Աթիկա շրջանում անտառային հրդեհի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ զոհվածների հարազատներին:

Մեր զորակցությունն ենք հայտնում Հունաստանի եղբայրական ժողովրդին՝ կիսելով զոհերի հարազատների վիշտը, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am