«Տոբոլ»-«Փյունիկ» հանդիպումը կսպասարկի էստոնական մրցավարական բրիգադը

Armenpress 19:31, 23 Հուլիս, 2018

ԵԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի «Փյունիկ»-ի հաջորդ խաղի մրցավարները կլինեն Էստոնիայից:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունից: Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ շրջանի առաջին՝  «Տոբոլ»-«Փյունիկ» հանդիպումը կսպասարկի էստոնական մրցավարական բրիգադը:

Հանդիպման գլխավոր մրցավարը Յուրի Ֆրիշերն է։ Նրան կօգնեն Սիլվեր Կոյիվն ու Վեյկո Մյոծնիկը։ Չորրորդ պաշտոնյան Կրիստո Կյուլյաստինենն է։

«Տոբոլ»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին, ժամը 19։00-ին (Երևանի ժամանակով)։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am