Պաշտոնաթող գեներալներից կհավաքվեն ապօրինի հրամանով նրանց տրված «գոլդ» համարանիշերը.Դավիթ Սանասարյան

Armenpress 11:30, 23 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցներ մի շարք պաշտոնաթող գեներալներից ապօրինի հրամանով նրանց տրված «գոլդ» համարանիշերը հավաքելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել  ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում բացահայտված և օրենքով սահմանված կարգով ՀՀ վարչապետին զեկուցված հարցը արագ ընթացք ստացավ: Ոստիկանության և այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ փակելու ենք հայտնի արտոնյալների դարաշրջանը...»,-նշել է Դավիթ Սանասարյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am