Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմում գտնվող վերահսկելի տարածքների լուսանկարներ է հրապարակել

Armenpress 15:34, 21 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել Ադրբեջանի կազմում գտնվող Օրդուբադ քաղաքից և մոտակա գյուղերից, որոնք արված են հայկական դիրքերից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում ՊՆ խոսնակը լուսանկարներին կցել է հետեւյալ նկարագրությունը. «Եթե սա կոչվում է վերահսկել, ապա պարզվում է մենք լիովին վերահսկում ենք Օրդվան-Օրդուբադն ու մոտակա գյուղերը։ Նկարներն անձամբ եմ արել»:

Օրդուբադը քաղաք է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am