Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը

Armenpress 10:56, 21 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը հուլիսի 20-ին, ժամը 14:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվում են խոտածածկ տարածք և տնակներ:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև «Սանիթեք» ՍՊԸ-ի 3 ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:12-ին, մարվել 21:49-ին: Այրվել են մոտ 50 հա  խոտածածկ տարածք և 7 չշահագործվող շինություն:   

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայրում են գտնվել  ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ԵՓՎ պետ Առնոլդ Հարությունյանը: 

Դեպքի վայրում ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am