Պուտինը եւ Նաթանյահուն հեռախոսով քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը

Armenpress 15:52, 20 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահումն հեռախոսազույցի ժամանակ քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը եւ սիրիական հմնախնդրի կարգավորման հարցը, հաղորդել են Կրեմլի մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօրվա հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմր Պուտինը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն շարունակեցին կարծիքների փոխանակումը Մերձավոր Արեւելքի իրադրության շուրջը՝ սիրիական կարգավորման պրոբլեմատիկայի շեշտադրմամբ»,- ասված Է Կրեմլի հաղորդագրության մեջ: Իսրայելի վարչապետը հուլիսի 11-ին Մոսկվայում հանդիպել Է Ռուսաստանի պետության ղեկավարի հետ եւ այդ շփումը բնութագրել որպես «շատ կարեւոր»: Նաթանյահում ըստ որում Պուտինին հայտարարել Է, որ հրեական պետությունը հանդես Է գալիս Սիրիայում Իրանի ցանկացած ներկայության դեմ: Իսկ ամբողջությամբ վերցված, նրա կարծիքով՝ ռուս-իսրայելական բանակցությունները հնարավորություն են ընձեռում բարձրացնելու անվտանգությունն ու վստահության մակարդակը մերձավորարեւելյան տարածաշրջանում:

Հուլիսի 17-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի անդամների հետ կայացած աշխատանքային հանդիպմանը հայտնել Է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Իսրայելը գործի են դրել եռակողմ բանակցությունների ակտիվ գործընթաց, որոնք վերաբերում են Սիրիային եւ հրեական պետության անվտանգության ապահովմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am