Կառավարությունն արձակուրդ չի գնալու

Armenpress 14:09, 20 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը չի գնալու արձակուրդ։ Այդ մասին հրավիրված ասուլիսում  ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ է մտադիր գործադիրը մեկնել հանգստի։

«Կառավարությունը չի կարող գնալ արձակուրդ, քանի որ երկիրը չի կարող լինել առանց կառավորության։ Առանձին ներկայացուցիչներ, ովքեր հոգնած են, գուցե գնան արձակուրդ։ Իսկ ընդհանուր առմամբ՝ ոչ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Փաշինյանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am