Կառավարությունը զինվորական զորակոչից տարկետում տվեց մի քանի տասնյակ ուսանողների

Armenpress 12:55, 19 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից մինչև 2020 և 2022 թվականների ամառային զորակոչը տարկետում տվեց կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, տարկետում ստացող ուսանողների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Նրանք ուսուցում են ստանում ինչպես հայաստանյան բուհերում, այնպես էլ Չիկագոյի, Քեմբրիջի, Բերքլիի, Լիոնի, Վոթերլոյի համալսարաններում, Լոնդոնի կայսերական քոլեջում և այլ հայտնի ուսումնական հաստատություններում:

Որոշման նպատակն է ապահովել գիտության և կրթության բնագավառների բնականոն գործունեությունը և զարգացումը, այդ բնագավառներում ներդրում ունեցող քաղաքացիներին իրենց գործունեությամբ անընդմեջ զբաղվելու հնարավորությունների իրացումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am