ՄԹ Լորդերի պալատը հավանություն տվեց Հայաստան-ԵՄ համաձայնագրին

Armenpress 22:09, 18 Հուլիս, 2018
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության Լորդերի պալատը հավանության արժանացրեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ հղում կատարելով Լոնդոնում ՀՀ դեսպանությանը:
Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հուլիսի 11-ին հավանություն էր տվել Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ փոխանցելով  այն Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման: 
Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Համաձայնագիրը վավերացվել է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Լյուքսեմբուրգի կողմից: Հունիսի 27-ին համաձայնագիրը վավերացրել էր նաև Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը, իսկ հուլիսի 4-ին՝ Եվրոպական Խորհրդարանը: Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը: 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am