«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 1-ամյա երեխայի մահը պատվաստման հետ կապ չունի. ԱՆ

Armenpress 19:43, 18 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հուլիսի 1-ին մեկամյա երեխայի մահը  պատվաստման հետ որևէ կապ չունի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից,  երեխան պատվաստվել է հունիսի 19-ին:

«Երեխայի մոտ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի էպիկրիզի համաձայն, առկա է եղել «սուր ռեսպիրատոր վարակ, երկկողմանի թոքաբորբ, հիպերթերմիկ, ինտեստինալ համախտանիշ, շնչառական անբավարարություն 3-րդ աստիճանի, ԹԱՇ /թոքերի արհեստական շնչառություն/ վիճակ: Երեխայի մահը պատվաստման հետ բացարձակ կապ չունի»,-նշված է նախարարության հայտարարության մեջ:

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ մեկամյա երեխան մահացել է պատվաստման հետևանքով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am