Հունգարիան հրաժարվեց մասնակցել ՄԱԿ-ի Միգրացիայի համաձայնագրին

Armenpress 16:40, 18 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիան չի մասնակցի Անվտանգ, կարգավորված եւ կանոնավոր միգրացիայի գլոբալ համաձայնագրին, որի տեքստը համաձայնեցվել Է ՄԱԿ-ի հովանու ներքո կայացած բանակցությունների ընթացքում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 18-ին Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել Է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն: «Այդ փաստաթուղթը լիովին հակասում Է Հունգարիայի անվտանգության շահերին»,- մեջբերում Է անում Reuters գործակալությունը նախարարի խոսքից, որը հավելել Է, թե փաստաթուղթն «սպառնում Է ամբողջ աշխարհին»: Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի կենտրոնակայանում ավարտվել են միջկառավարական բանակցություններն Անվտանգ, կարգավորված եւ կանոնավոր միգրացիայի գլոբալ համաձայնագրի շուրջը:

Ինչպես նշել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, սա առաջին գլոբալ համաձայնագիրն Է, որը նպատակամիտված Է այն բանին, որպեսզի ավելի արդյունավետ կարգավորվի միջազգային միգրացիան: Նրա խոսքով՝ դա համապատասխանում Է բոլոր պետությունների շահերին եւ կօգնի երաշխավորելու միգրանտների իրավունքների պաշտպանությունը: Անվտանգ, կարգավորված եւ կանոնավոր միգրացիայի գլոբալ համաձայնագրին պաշտոնապես հավանություն կտրվի այս տարվա դեկտեմբերին Մարաքեշում (Մարոկո) կայանալիք միջազգային խորհրդաժողովում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am