Մեյը Brexit-ի շուրջն իր պլանին չհամաձայնվողներին սպառնացել Է վաղաժամկետ ընտրություններով. Times

Armenpress 11:38, 18 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կառավարող Պահպանողական կուսակցությունում Brexit-ից հետո Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ տնտեսական կապերի զարգացման՝ իր պլանին չհամաձայնվողներին սպառնացել Է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 18-ին այս մասին հաղորդել Է The Times թերթը:

Թերթի տվյալներով՝ նման նախազգուշացմամբ Մեյը հադնես Է եկել հուլիսի 17-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում առեւտրական օրինագծի ուղղման շուրջը վճռական քվեարկությունից անմիջականորեն առաջ, ուղղում, որն առաջարկել են վարչապետի քննադատները՝ Սթիվեն Համոնդի եւ Նիկի Մորգանի գլխավորությամբ: Այդ վճռական քալի շնորհիվ ստորին պալատի պատգամավորները մի փոքր մեծամասնությամբ մերժել են այդ ուղղումը: Համապատասխան օրենսդրական փոփոխումը մտցնելու դեմ հանդես Է եկել 307 պատգամավոր, կողմ՝ 301-ը:

Brexit-ը տեղի կունենա 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո, պլանի համաձայն՝ պետք Է սկսվի անցումային շրջանը, որը կտեւի մնչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am