«Երևանյան բեսթսելեր». «Լինում է, չի լինում» ժողովածուն առաջին հորիզոնականում է. մանկական գրականություն. հունիս, 2018


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունն այս շաբաթ ձեզ ենք ներկայացնում մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում «Լինում է, չի լինում» ժողովածուն: Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերոյի, Գաբրիել դը Վիլնյովի՝ «Լինում է, չի լինում» խորհրդավոր բառերով սկսվող այս հեքիաթները փոքրիկների ամենասիրելիներն են, որոնք իրենց նոր նկարազարդումներով էլ ավելի հետաքրքիր կդարձնեն ընթերցումը:

Երկրորդ հորիզոնականում Ա. Կոնան Դոյլի «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» գիրքն է: Գրքում ներկայացված են Արթուր Կոնան Դոյլի՝ շատերից սիրված հերոս Շերլոկ Հոլմսի զանազան արկածները:

«Մանկական բեսթսելերի» երրորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն է, որում ամփոփված ստեղծագործությունները տասնյակ ու տասնյակ տարիներ քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Չորրորդ հորիզոնականում է «Հայկական հեքիաթներ» գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն հինգերորդն  է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները: 

«Գտնված երազ» հանրահայտ մուլտֆիլմի հիման վրա ստեղծված համանուն գիրքը վեցերորդն է: Փոքրիկ աղջիկը ցանկանում է գտնել իր պապիկի կորած քունը և հայտնվում է նկարների կախարդական աշխարհում, ծանոթանում է հեքիաթային արարածների հետ։ Երբ վերադառնում է տուն, պապն արդեն քնած է լինում։

Ա. Կոնան Դոյլի «Շերլոք Հոլմսի արկածները շարունակվում են» գիրքը յոթերորդն է: Հանրահայտ Շերլոք Հոլմսի անհավանական, գրավիչ և անսպասելի շրջադարձերով լի արկածները պատանի ընթերցողներին հնարավորություն են տալիս նորովի բացահայտելու իրենց շրջապատող աշխարհն ու երևույթները, զարգացնելու քննադատական մտածողության հմտությունները:

Հովհաննես Թումանյանի մեկ այլ ժողովածու՝ «Հեքիաթներ»-ն ութերորդն է:  Հեղինակի լավագույն գործերը զետեղված են այս գրքում:

Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպին» իններորդն է: Մանկական գրականություն մուտք գործելով Պիպիի մասին պատմություններով՝ շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենը (1907-2002) հեղաշրջեց այն: Գիրքն ընդգրկում է անսովոր ուժի տեր չարաճճի աղջիկ Երկարագուլպա Պիպիի մասին վիպակներից առաջինը: Այն գրվել է 1944 թ. և այդ տարվանից դարձել ամենասիրված մանկական գրքերից մեկն աշխարհում: Հայերեն թարգմանվում է առաջին անգամ: 

Տասներորդ հորիզոնականում է Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին»:  Պատանի Ջիմ Հոքինսի հետ նստեք «Հիսպանյոլան» ու համարձակ նավարկեք դեպի Գանձերի կղզին: Փորձված ծովայինների հետ Ջիմը հայտնվում է վտանգավոր արկածների մեջ՝ հուսալով գտնել նավապետ Ֆլինթի թաքցրած ոսկին: Սակայն ամենուր վտանգ է: Կարելի ՞ է վստահել անձնակազմին: Ի ՞նչ է թաքցնում կղզին…

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 +3 «Լինում է, չի լինում» Զանգակ 52 2 +1

Ա. Կոնան Դոյլ

«Երեք պատմվածք Շերլոք

Հոլմսի արկածներից»

Անդրանիկ 45 3 +6

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 44 4 +2 «Հայկական հեքիաթներ» GSM 39 5 +3

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 34 6 +1 «Գտնված երազ» Մանմար 34 7 -2

Ա. Կոնան Դոյլ

«Շերլոք Հոլմսի արկածները

շարունակվում են»

Անդրանիկ 33 8 *

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

GSM 27 9 *

Աստրիդ Լինդգրեն

«Երկարագուլպա Պիպին»

Զանգակ 27 10 *

Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն

«Գանձերի կղզին»

Զանգակ 15

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am