«Սա այն է, ինչ ասում ենք մենք». Բալայանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրում ամրագրվածի մասին

Armenpress 15:31, 16 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովում ընդունված ամփոփիչ հռչակագրի շուրջ հակասական գնահատականներին: «Ես ծանոթ եմ տարբեր մեկնաբանությունների ու գնահատականների, բայց չեմ ուզում զբաղվել լեզվաբանական վերլուծություններով: Հստակ է, որ ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում ընդունված հռչակագրի 67-րդ պարագրաֆում ամրագրված է՝ հիմնախնդիրները պետք է կարգավորվեն գործող ձևաչափում և միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրության ու Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա: Սա այն է, ինչ ասում ենք մենք՝ միջազգային իրավունքի հիման վրա և գործող ձևաչափերում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տիգրան Բալայանը։

ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովը հուլիսի 11-ին ամփոփիչ հռչակագիր է ընդունել, որում կոչ է արվում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am