ԵՄ-ն միշտ ԱՄՆ-ը կընկալի որպես բարեկամի. Մոգերինի

Armenpress 13:08, 16 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը (ԵՄ) միշտ ԱՄՆ-ն կընկալի որպես բարեկամի՝ անկախ այն բանից, թե այդ երկրում ով Է կանգնած իշխանության գլուխ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ Բրյուսելում Եվրամիության խորհրդի նիստին ժամանելուց հետո:

«ԱՄՆ-ը եղել Է եւ կլինի մեր բարեկամը: Վարչակազմի փոփոխումը չի վերացնում բարեկամությունը: Ես հուսով եմ, որ Միացյալ Նահանգների վարչակազմն Էլ պարզորոշ պատկերացում ունի բարեկամների մասին»,- ասել Է նա: Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները կտրուկ վատթարացան այսպես կոչված «առեւտրական պատերազմի» պատճառով, որը հայտարարել Է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Վաշինգտոնը վերջին ամիսներին ներմուծման մաքսատուրքեր Է սահմանել մի ամբողջ շարք անուն ապրանքների համար, որոնք ԱՄՆ-ի շուկային են մատակարարում Եվրամիությունը, Չինաստանը եւ այլ երկրներ: ԱՄՆ-ի այդ հովանավորական քայլերը հրահրել են պատասխան միջոցների կիրառում եւ փորձագետներին հարկադրել նախազգուշացնելու գլոբալ «առեւտրական պատերազմի» ծագման սպառնալիքի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am