Ռուբեն Մելիքյանն ու Արման Թաթոյանը հանդիպել են Գարեգին Բ Վեհափառին

Armenpress 10:11, 16 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել են Մայր Աթոռ՝ հանդիպելու Գարեգին Բ Վեհափառին՝ կապված նախորդ օրը Գնդեվանքի մերձակայքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ իրականացված ֆիզիկական ոտնձգության արտասովոր ու դատապարտելի փաստի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Ռուբեն Մելիքյանը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը»,-նշել է  Ռուբեն Մելիքյանը:

Հուլիսի 14-ի երեկոյան  Վայոց ձորի մարզում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեքենան, ով  ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ)։ Նախաձեռնության անդամներն արգելափակել էին Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ էր մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ էին հնչեցնում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am