Տասնյակ ուղևորների ինքնազգացողությունը վատացել է Խորվաթիայից թռչող ինքնաթիռում ճնշման կորստի պատճառով

Armenpress 17:40, 14 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 30 ուղևորների ականջներից արյունահոսություն է սկսվել Խորվաթիայից թռչող ինքնաթիռի խցիկում ճնշման կորստի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Նրանք հոսպիտալացվել և անհրաժեշտ օգնություն են ստացել Գերմանիայի հիվանդանոցներից մեկում: Դուբլինից Զադար թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում:

Ավիաընկերությունը հայտարարել է, որ թթվածնի դիմակներն առկա են եղել, և անձնակազմը վերահսկողություն  է իրականացրել:

Ուղևորներից մեկը  ինքնաթիռի խցիկից լուսանկար է  հրապարակել «Թվիթեր»-ում: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am