ՊԵԿ-ն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող ևս 11 հավաստագիր է շնորհել բիզնեսին

Armenpress 10:55, 14 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Oրինապահ հարկ վճարողների ցուցակն ավելացել է ևս 11-ով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիրը տնտեսվարողներին շնորհել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:

2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 94 տնտեսվարող, որոնցից 75-ի դիմումը բավարարվել է (այդ թվում՝ 2017 տարեվերջին ստացված 3 դիմում), իսկ 1 դիմում ուսումնասիրության փուլում է:

Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

ՊԵԿ-ը հրապարակել է նաև օրինապահ հարկ վճարողների ցանկը.

«ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ» ՓԲԸ «ՆՅՈՒԶ ԴԻՓԼԻ» ՍՊԸ «Ի-ՎԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՓԲԸ «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ ՖՈՆԴ I» ՓԲԸ «ՖԼԱԹ-ՔԼԱԲ» ՓԲԸ «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ՍՊԸ «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ «ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ «ՏՐԱՆՍ-ԱԼՅԱՆՍ» ՍՊԸ «ԱՎՅԱՆ» ՍՊԸ «ԱՌԱՆՑՔ» ՍՊԸ


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am