Ընտրական օրենսգիրքն այն փաստաթուղթն է, որը պետք ընդունելի լինի քաղաքական լայն շրջանակի համար. Նիկոլ Փաշինյան

Armenpress 22:56, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրական օրենսգիրքն այնպիսի փաստաթուղթ է, որը պետք ընդունելի լինի քաղաքական լայն շրջանակի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Հիմա մի փուլ է, երբ տեսակետներ են հնչում․ բնականաբար, այդ տեսակետները որոշումներ չեն: Կա աշխատանքային խումբ, կա խորհրդարանական ձևաչափ, որտեղ քննարկում է ծավալվում։ Հընթացս այդ երկու ուղղությունների աշխատանքները կսինքրոնանան և հույս ունենք, որ կգանք ընդհանուր հայտարարի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am