ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով ժամանել է Արցախ

Armenpress 17:24, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Գրիգորյանը: 

«Աշխատանքը սկսում ենք առաջնագծից: Այսօր աշխատանքային այցով ժամանել եմ Արցախի Հանրապետություն: ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ գտնվում ենք առաջնագծում: Սպայական կազմի, զինվորների հետ քննարկում ենք մարտական ծառայությանը վերաբերող հարցեր:

Բանակի սպառազինության ապահովումն առաջնահերթություն է, որի համալրման համար պիտի ներդնենք մեր բոլոր ջանքերը: Մարտական հերթապահություն իրականացնող սպային լսելու և իրական խնդիրները վերհանելու նպատակ ունենք»,- գրել է Գրիգորյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am