ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է Բելգիայի՝ մի շարք հանցագործությունների մեջ մեղադրվող քաղաքացուն

Armenpress 11:48, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին՝ ժամը 15.30-ին, Կիևյան փողոցի 15 շենքի բնակարաններից մեկից բերման է ենթարկվել Բելգիայի Թագավորության քաղաքացի, 1983 թ. ծնված Հայկ Ս.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 35-ամյա երիտասարդը հուլիսի 1-ից հետախուզվում էր Բելգիայի Թագավորության Ինտերպոլի կողմից հանցավոր խմբավորմանը մասնակցելու, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու, թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառություն իրականացնելու մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայկ Ս.-ն տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ: Հայկ Ս.-ի հայտնաբերման վերաբերյալ հայտնվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ և ՀՀ Գլխավոր դատախազություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am