Երևանի նոր քաղաքապետին ընտրելու են հուլիսի 16-ին

Armenpress 11:13, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում հուլիսի 12-ին օրենքի ուժով հրավիրված ավագանու արտահերթ նիստում ավագանու 46 անդամները կողմ քվեարկեցին փոխքաղաքապետ Կամո Արեյանի առաջարկին ` Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացնել հուլիսի 16-ին` ժամը 11.00-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի առաջարկությունը` քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանել օգոստոսի 8-ը, չընդունվեց ավագանու մեծամասնության կողմից:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին: Երեւանում ավագանու վերջին ընտրությունն անցկացվել է 2017 թվականի մայիսին: Առավելագույն ձայներով Տարոն Մարգարյանը դարձել էր Երեւանի քաղաքապետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am