«Վեոլիա Ջուր»-ը հայտարարում է, որ Շատջրեք և Շատվան գյուղերն ընդգրկված չեն իր սպասարկման տարածքում

Armenpress 20:20, 11 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտարարել են, որ  Գեղարքունիքի մարզի Շատջրեք և Շատվան գյուղերն ընդգրկված չեն իր սպասարկման տարածքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունից՝ անդրադառնալով հուլիսի 11-ին բնակիչների կողմից Վարդենիս-Մարտակերտ մայրուղին փակվելու դեպքի առնչությամբ որոշ լրատվամիջոցների հրապարակումներին:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ Շատջրեք և Շատվան գյուղերն ընդգրկված չեն իր սպասարկման տարածքում, հետեւաբար ընկերությունը չի կրում որեւէ պատասխանատվություն այնտեղ ստեղծված իրավիճակի համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

«Վեոլիա Ջուր»-ը հորդորում է լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ նման չստուգված լուրերի հրապարակումից՝ ընկերության վարկը կամա թե ակամա չվտանգելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am