ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանին

Armenpress 16:35, 11 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 11-ին  հանդիպել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են միջգերատեսչական համագործակցության խորացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շրջանակի ընդլայնման և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցեր։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի իրավակարգավորումների կատարելագործման, տարածքների համաչափ զարգացման ու վարչատարածքային բարեփոխումների բնագավառում փորձի փոխանակման, երկրու երկրների միջև ճանապարհային հաղորդակցության ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցերի։   

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am