ԱՄՆ-ը եւ Կենտրոնական Ամերիկայի երկրները միասին կզբաղվեն անօրինական միգրանտների հիմնախնդրով

Armenpress 10:12, 11 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Գվատեմալայի, Հոնդուրասի եւ Սալվադորի իշխանությունները համաձայնության են հասել համատեղ գործողություններ ձեռնարկելու անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 10-ին այս մասին հայտնել Է Մեքսիկայի արտգործնախարարության ղեկավար Լուիս Վիդեգարայ Կասոն Գվատեմալայում լատինամերիկացի իր պաշտոնակիցների եւ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Քրիստիեն Նիլսենի հետ կայացած հանդիպումից հետո:

«Մենք պայմանավորվեցինք առաջին հերթին անհապաղ եւ միաժամանակ սկսել տեղեկատվական արշավ, որպեսզի համոզվենք, որ նրանք, ովքեր պատրաստվում են արտագաղթել, իմանան, թե իրականում ինչպես են գործերը, եւ իրենք ինչ տարբերակներ ունեն, որոնք օրենքի խախտումներ չեն նախատեեսում»,- ասել Է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել Է Prensa Libre թերթի կայքում:

Նրա խոսքով՝ իրենք նաեւ պայմանավորվել են անօրինական միգրացիայի կանխման այլ համատեղ գործողությունների շուրջը, որոնք ներառում են «տեղեկատվության փոխանակումից մինչեւ համատեղ գործողությունները» հանցավոր խմբավորումներնի դեմ, որոնք փողով օգնում են հասնելու ԱՄՆ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am