Գյումրիում մեկնարկեց ԱՊՀ երկրների կինոն

Armenpress 20:35, 10 Հուլիս, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում հուլիսի 10-ին ռեժիսոր Ստաս Նամինի ՝ «Իրական Կուբան» և «Հայաստանի հնագույն տաճարները» ֆիլմերով ազդարարվեց ԱՊՀ երկրների կինոծրագրի մեկնարկը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող ցուցադրությունների մեկնարկն ազդարարվեց այնպես, ինչպես վայել է իսկական կինոփառատոններին՝ կարմիր գորգով՝ փողային նվագախմբի կատարումների ներքո:

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում արդեն 4-րդ անգամ է, որ իրականացվում է ԱՊՀ երկրների կինոծրագիրը՝ «ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի» աջակցությամբ։ Գյումրիում այս ծրագրի շրջանակում ցուցադրվելու են Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Հայաստանի 11 ֆիլմ՝ «Ավերակը, «Աշխարհի սիրալիր անտարբերությունը», «Զանգ հորը», «Վաղը», «Իրական Կուբան», «Կենտավրոս», «Տոկունություն», «Սալյուտ», «Թուրքական թամբ», «Մայիսի վերջին օրը», «Հայաստանի հնագույն տաճարները»։ Ողջունելով ՌԴ-ից, Մոլդովայից, Բելառուսից, Ուզբեկստանից և Ղրղզստանից Գյումրի ժամանած հյուրերին, Գյումրու քաղաքապետ ՍամվելԲալասանյանը հույս հայտնեց, որ շուտով մշակութային մայրաքաղաք Գյումրիին կդառնա նաև կինոփառատոնյաին քաղաք: Բացման խոսքով հանդես եկան ՌԴ կինոքննադատների միության նախագահ Կիրիլ Ռազլոգովը և երգիչ, կոմպոզիտոր, ռեժիսոր Ստաս Նամինը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am