Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեին

Armenpress 16:16, 10 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեին՝ Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների և սողանքների կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների և սողանքների հետևանքով մեծաթիվ զոհերի և ավերածությունների մասին, ինչի կապակցությամբ վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին:

Կիսելով այս ծանր վիշտը՝ մաղթում եմ զոհվածների հարազատներին տոկու­նություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ Ճապոնիայի կառավարությանը կհաջողվի կարճ ժամանակահատվածում հաղթահարել այս դժվարին փորձության հետևանքները»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am