Էրդողանը մեկնել է Ադրբեջան

Armenpress 12:03, 10 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 9-ի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո՝ հուլիսի 10-ին ուղևորվել է Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Բաքվում Էրդողանը հանդիպումներ կունենա Ադրբեջանի ղեկավար կազմի հետ:

Նշենք, որ Թուրքիայում նախագահի պաշտոնում ընտրվող գործիչները մշտապես առաջին արտերկրյա այցը կատարում են Ադրբեջան:

Հուլիսի 9-ի երդմնակալության արարողությունից և նախագահի պաշտոնը վերստին ստանձնելուց հետո Թուրքիայում խորհրդարանական կառավարման համակարգից անցում կատարվեց նախագահական համակարգի: Վերացվեց վարչապետի պաշտոնը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am